Найти тему
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ները հայտնել են ՔՊ անդամի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մտադրության մասին

ՀՀ գլխավոր դատախազը կդիմի ԱԺ-ին, որպեսզի անձեռնմխելիությունիզ զրկի ՔՊ-ական պատգամավորներից մեկին: Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը:

Օրաթերթրի իրավապահ աղբյուրը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որ հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել։

Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում 2 անուն են շոշափում՝ նախկին առողջապահության նախարարի և ՊՆ փոխնախարարի:

Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար աշխատած տարիներին, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ՝ Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի համար:

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում