Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով զինծառայող է ձերբակալվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պայմանագրային զինծառայող է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է շարքային Հայկ Պետրոսյանի մահվան մասին: Քննչական կոմիտեն ավելի ուշ քրեական վարույթ է սկսել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նախնական տվյալներով՝ շարքայինը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով ստացած վնասվածքի պատճառով։ Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը, գործով ձերբակալվել է պայմանագրային զինծառայող, որը մարտական դիրքի պատասխանատուն է եղել։ Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 522 (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), 520 (ստորադաս անձի (ենթականի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 524 (զինծառայողին վիրավորանք հասցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պայմանագրային զինծառայող է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է շարքային Հայկ Պետրոսյանի մահվան մասին:

Քննչական կոմիտեն ավելի ուշ քրեական վարույթ է սկսել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նախնական տվյալներով՝ շարքայինը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով ստացած վնասվածքի պատճառով։ Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը, գործով ձերբակալվել է պայմանագրային զինծառայող, որը մարտական դիրքի պատասխանատուն է եղել։ Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 522 (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), 520 (ստորադաս անձի (ենթականի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 524 (զինծառայողին վիրավորանք հասցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում