Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ «Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում։ Տուժածներ չկան», – ասված է գերատեսչության՝ փետրվարի 21-ին ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։ Նշվում է, որ միջադեպի փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում:
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ – Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը։ Ապահովվել է նաև մարդասիրական բեռով մեկ ավտոշարասյան ուղեկցումը Գորիս – Ստեփանակերտ երթուղով։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք