Найти тему
Հայաստանն այսօր

«Անձնական պատճառներով չեմ դիտարկում «Գալաթասարայի» հետ կապված տարբերակը». Արսեն Զախարյան

Արսեն Զախարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել «Գալաթասարայ»:

Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ թուրքական ակումբը մոտ է «Դինամոյի» կիսապաշտպանին 13 միլիոն եվրոյով գնելուն, գրում է sports.ru-ն։

«Ես անձնական պատճառներով չեմ դիտարկում կարիերան «Գալաթասարայում» շարունակելու տարբերակը», – ասել է կիսապաշտպանը:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում