Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել են ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը: Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։ Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդը հայտարարել է Հայաստանում քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին։ «Առաքելությա
ԵՄ առաքելությունը կշարունակի նպաստել կայունության և խաղաղության հաստատմանը․ ԱԽ քարտուղար
21 февраля 202321 фев 2023
1 мин