Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սարգիս Ստեփանյանն ԱՄԷ-ում բրոնզե մեդալ է նվաճել

ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացվող պարա-աթլետիկայի մրցաշարից պարա-սկավառակի նետում վարժությունից բրոնզե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Պարաաթլետիկայի ֆեդերացիայից։ Ավելի վաղ Սարգիս Ստեփանյանը տեղեկացրել է, որ մեկնում է Շարժայում անցկացվող պարա-աթլետիկայի միջազգային բաց առաջնության, որտեղ մասնակցելու է պարա֊գնդի հրման և սկավառակի նետման առաջնությանը։ Սարգիս Ստեփանյանը նաև հայտնել է, որ Դուբայում 22-ից մարտի 3-ը մասնակցելու են Դուբայ 2023 գրանդ-պրի Աշխարհի 14-րդ պարա-աթլետիկայի առաջնությանը։ Ի դեպ՝ այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է՝ 40-ամյակը։ 2014 թվականին մարտական գործողություններ իրականացնելիս Սարգիս Ստեփանյանը ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ստորին վերջույթները և աջ վերին վերջույթը։ Սարգսի Ստեփանյանի բացառիկ կամքը օրինակ է երիտասարդ սերնդի համար։ Փոխգնդապետտը հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, ա

ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացվող պարա-աթլետիկայի մրցաշարից պարա-սկավառակի նետում վարժությունից բրոնզե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Պարաաթլետիկայի ֆեդերացիայից։

Ավելի վաղ Սարգիս Ստեփանյանը տեղեկացրել է, որ մեկնում է Շարժայում անցկացվող պարա-աթլետիկայի միջազգային բաց առաջնության, որտեղ մասնակցելու է պարա֊գնդի հրման և սկավառակի նետման առաջնությանը։

Սարգիս Ստեփանյանը նաև հայտնել է, որ Դուբայում 22-ից մարտի 3-ը մասնակցելու են Դուբայ 2023 գրանդ-պրի Աշխարհի 14-րդ պարա-աթլետիկայի առաջնությանը։

Ի դեպ՝ այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է՝ 40-ամյակը։

2014 թվականին մարտական գործողություններ իրականացնելիս Սարգիս Ստեփանյանը ականապայթյունային վիրավորում է ստացել՝ կորցնելով ստորին վերջույթները և աջ վերին վերջույթը։

Սարգսի Ստեփանյանի բացառիկ կամքը օրինակ է երիտասարդ սերնդի համար։ Փոխգնդապետտը հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, նրա անունն ընդգրկվել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքում՝ «Դյուցազնագրքում»։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում