Փաստաբանների ծեծի միջադեպին մասնակցած Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Մարտուն Եղիազարյանը և Վահե Պապոյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը: Ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 9-ին, մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ փաստաբաններն ծեծի են ենթարկել ոստիկանները: Այս մասին հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ասել էր Փաստաբանական պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Ըստ նրա՝ ոստիկանությունն անչափահասների է բերման ենթարկել, իսկ փաստաբանները գնացել են ոստիկանություն՝ անչափահասի առերեսմանը: Առերեսումը պետք է տեղի ունենար ոստիկանության էրեբունու բաժնի ներկայացուցչի հետ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Փաստաբաններին ծեծի ենթարկած ոստիկաններն ազատվել են աշխատանքից
21 февраля 202321 фев 2023
~1 мин