ՌԴ-ն կասեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին
Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին (ՌՀՍ-3), սակայն դուրս չի գալիս պայմանագրից։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովում արված ուղերձում։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրի շրջանակներում աշխատանքը վերսկսելու համար պետք է հասկանա, թե ՆԱՏՕ-ի հարվածային զինանոցն ինչպես է դիտարկվելու։ «Մենք պետք է հասկանանք, թե ինչի են հավակնում Հյուսիսատլանտյան դաշինքի այնպիսի երկրներն, ինչպիսիք Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան են։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես են հաշվի առնելու ՆԱՏՕ-ի հարվածային ներուժը»,-նշել է Պուտինը։ Պուտինի խոսքով՝ ԱՄՆ որոշ գործիչներ մտածում են միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու մասին, Վաշինգտոնը միջուկային զինամթերքի նոր տեսակներ է մշակում: «Մենք գիտենք, որ լրանում են միջուկային զինամթերքի առանձին տեսակների մարտական կիրառման պիտանելիության