Իրանի Իսլամական Հանրապետությունը մոտ ապագայում պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության դեմ, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է IRNA գործակալությունը։ «Թեհրանը բազմիցս զգուշացրել է Արևմուտքին իր միջամտողական վարքագծի հետևանքների մասին՝ նշելով, որ նման միջոցներն անպատասխան չեն մնա»,- ասել է Քանանին։ Փետրվարի 20-ին ԵՄ-ն ընդլայնել էր Իրանի դեմ պատժամիջոցները, այսպես կոչված, «բողոքի ցույցերը ճնշելու» պատճառով՝ «սև ցուցակում» ներառելով ևս 32 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց: Ըստ աղբյուրի, «սև ցուցակում» ընդգրկված անձանց թվում են պաշտոնյաներ, անվտանգության ուժեր, դատական և քրեակատարողական համակարգերի աշխատակիցներ, այդ թվում՝ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին և կրթության նախարար Յուսեֆ Նուրին: Պատժամիջոցների ենթարկված իրավաբանական անձինք ոստիկանության և անվտանգության ուժերի ֆինանսավորման հետ կապված կառույցներ են։ Փետրվարի 15-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն
Իրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի դեմ․ ԱԳՆ
21 февраля 202321 фев 2023
1 мин