Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարելի է համարել «փափուկ ուժ», «փափուկ անվտանգության առաքելություն», Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումները կանխող գործոն, Բրյուսելից Հանրային հեռուստատեսությանը տված առցանց հարցազրույցում ասել է միջազգային հարաբերությունների, պետական կառավարման և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը։ «Առաքելության ուղարկումն ընկալվում է հակասական, շատերը հույս չունեին, որ այս հարցում կոնսենսուս կձևավորվի, բայց ԵՄ-ն միաձայն կողմ քվեարկեց։ ԵՄ պատմության մեջ սա նման արագ որոշման աննախադեպ դեպք է»,- ասել է նա։ Փորձագետը հորդորել է չուռճացնել առաքելության նշանակությունը, բայց նաև չխնդրել նրան. «Մեր հասարակությունն այնքան բևեռացված է և մի ծայրահեղությունից մյուսն է գնում, բայց փաստն այն է, որ այս առաքելությունը շատ կարևոր գործոն է փափուկ անվտանգության համար»,- պարզաբանել է Թաթիկյանը։ Նա նշել է, որ այս առաքելությունը կարող է մեծապես նպաստել ՀՀ անվտանգությանը։ «Ոչ այն իմաստով, որ կարող է ռազմական հակահարված տալ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին, քանի ո
Փորձագետը խոսել է Հայաստանում ԵՄ առաքելությունից ակնկալիքների մասին
21 февраля 202321 фев 2023
3 мин