Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Փակ» հարցում-մոնիթորինգ է անցկացվել, Փաշինյանին զեկուցել են արդյունքները․ «Փաստ»

Վերջերս իշխանությունները հերթական «փակ», ներքին օգտագործման հարցում-մոնիթորինգն են անցկացրել, որի արդյունքները, մեղմ ասած, չեն գոհացրել նրանց։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, համապատասխան կառույցները Փաշինյանին զեկուցել են, որ ներկայում իշխանության վարկանիշը տատանվում է 9-9,5 տոկոսի միջակայքում, ավելին՝ ընդգծվել է, որ այն էլ ավելի նվազման միտում ունի»։ Թերթի իշխանական աղբյուրը փոխանցում է, որ այս փաստը բավականին նյարդայնացրել է Փաշինյանին, որը բավական թունդ ու կոշտ խոսակցություն է ունեցել թիմի առանցքային դեմքերի հետ՝ հորդորելով «կպնել գործի», դաշտում նորմալ աշխատել, որպեսզի հանրային տիրույթում նորմալ պատկեր ունենան»-գրում է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում