Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը՝ Սերինեն

Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը՝ փոքրիկ Սերինեն: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը։

Ըստ աղբյուրի, Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Մկրտչյանը պատմել է, որ նորածնի մորը՝ Հասմիկ Աբրահամյանին, ճանաչել է ավելի վաղ, երբ նա հիվանդանոց էր եկել աշխատանքի համար։ Հղիության մասին խոսք չի եղել, չեն պլանավորել, բայց կարճ ժամանակ անց մտափոխվել է։

«Երբ պլանավորեցինք հղիությունը և սկսեցինք հետազոտել, պարզվեց, որ Հասմիկն արդեն հղի է։ Աստծո պարգև ենք համարել և բոլորս անհամբեր սպասել ենք փոքրիկի լույս աշխարհ գալուն»,- պատմել է բժշկուհի Մկրտչյանը։

Հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանն էլ նշել է, որ 42-ամյա կնոջ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ՝ 2 կիլոգրամ, 850 գրամ քաշով, 48 սմ հասակով։

Մոր՝ Հասմիկի խոսքերով՝ կյանքը նոր գույնով է լցվել, վերաիմաստավորվել է: Նորածնին, ի պատիվ հերոսացած եղբոր Սերյոժայի, Սերինե են կոչել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում