ՀՀ պետեկամուտների կոմիտեն մանրամասներ է հայտնել «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում կատարված խուզարկությունների վերաբերյալ: Գերատեսչության տեղեկություններով՝ ՊԵԿ-ում օպերատիվ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և հսկիչ-դրամարկղային մեքենաների ծրագրին միջամտությամբ գնորդներին տրամադրում է ֆիսկալ համարներով չեկեր, սակայն գնումների դիմաց վճարված գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային ծառայություն չի ուղարկվում: Արդյունքում ընկերությունը թաքցնում է իրական շրջանառությունը, հաշվի չի առնում և պետբյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցները 2022 թվականի հոկտեմբերի 17-25-ը սուպերմարկետների ցանցում իրականացրել են 35 հսկիչ-գնումներ։ Ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են 24 դեպքերում, 8 հսկիչ գնումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել, 3-ի դեպքում ընկերության աշխատակիցները ՀԴՄ կտրոն չեն տրամադրել: Ըստ հաղորդագրության՝ ստացված տվյալնե
ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել «Զովք» սուպերմարկետների ցանցում խուզարկությունների մասին
21 февраля 202321 фев 2023
4
1 мин