Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին Չավուշօղլուն հայտնել է փետրվարի 20-ին Անկարայում Բլինքերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Վերջին շրջանում և՛ ես, և՛ Էնթոնի Բլինքենը շփվել ենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Մեր նպատակն է Հարավային Կովկասում հասնել երկարաժամկետ կայունության և խաղաղության։ Այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն», - հայտարարել է թուրք նախարարը։ Չավուշօղլուն նաև անդրադարձել է ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությանը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմն ակտիվորեն աջակցում է Թուրքիայի իշխանությունների դիրքորոշմանը Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 նավատորմի գնման և արդիականացման հարցում: «Անկարան չի ընդունում ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռների գնման հարցը որոշակի պայմանների հետ կապելը։ Մեր ձեռքերը չպետք է կապվեն: Ակնկալում ենք նաև Թուրքիայի նկատմամբ բոլոր պատժամիջոցների շուտափույթ վերացում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախ
Չավուշօղլուն Բլինքերի հետ քննարկել է Հարավային Կովկասի իրավիճակը
21 февраля 202321 фев 2023
4
~1 мин