Մյունխենյան համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններում որևէ լուրջ նվաճում և բեկում չի եղել, Armenia Today-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը՝ ամփոփելով Մյունխենյան համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները: «Կողմերը պարզապես նշել են իրենց ընթացիկ դիրքորոշումները և ամերիկյան կողմի միջնորդությամբ ինչ-որ նոր պահեր են ի հայտ եկել», – ասել է Պրիտչինը: Նա պարզաբանել է, որ Բաքուն հաստատել է, որ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ստացել, և «Ադրբեջանի առաջնորդի մեկնաբանությունը կառուցվել է այն բանի շուրջ, որ առաջընթաց է նկատվում, բայց «անբավարար»։ «Սա, ամենայն հավանականությամբ, բանակցային գործընթացը վերագործարկելու և դիրքերը թարմացնելու փորձ է։ Այսինքն՝ դա բանակցային գործընթացի միջանկյալ փուլն էր, որը շարունակվելու է», – ընդգծել է Պրիտչինը։ Փորձագետը նշեց, որ խաղաղ պայմանագրի հարցում ընդհանուր
Ռուս փորձագետը գնահատել է Բլինկենի և Ալիևի հետ Փաշինյանի հանդիպման արդյունքները
20 февраля 202320 фев 2023
35
2 мин