Տրամաբանորեն Թուրքիան պետք է մեղմի իր հավակնոտ պահվածքը ավերիչ երկրաշարժից հետո ոչ միայն տարածաշրջանում, այլ համամոլորակային իմաստով։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականությունը դուրս էր եկել տարածաշրջանից ու վարում էր համաշխարհային, համամոլորակային քաղաքականություն։ «Լինելով տարածաշրջանային միջին պետություն, Թուրքիան ուզում էր իր գլխից վեր թռչել։ Իսկապես մեծ են երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստները։ Թուրքիան այդ կորուստները վերականգնելու համար միջոցների կարիք ունի»,- ասաց Սաֆրաստյանը։ Նա նշեց, որ Թուրքիան մշտապես փորձել է համաշխարհային քաղաքականության մեջ զբաղեցնել իր տեղը, դրանով է պայմանավորված նրա ծավալապաշտական և արկածախնդրական արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ավանտյուրայի վրա։ «Այն միջոցները, որոնք Թուրքիան ուներ որպես միջին պետություն, նա մսխում էր այդպիսի ավանտյուրաների վրա։ Եթե Էրդողանի կառավարման 20 տարիների ընթացքում այդ միջոցներն ուղղեին այն տարածաշրջան, որտեղ տեղի ունեցավ երկրա
«Լինելով միջին պետություն՝ Թուրքիան ուզում է իր գլխից վեր թռչել»․ Ռուբեն Սաֆրաստյան
20 февраля 202320 фев 2023
2 мин