Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասված է, որ 35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը, պատմական որոշում կայացրեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու և Հայաստանի ԽՍՀ -ին վերամիավորվելու մասին: «Այդ որոշումը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ գործող սահմանադրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին: Փետրվարի 20-ի որոշումը պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կազմավորման և նրա միջազգային ճանաչման գործընթացը տանել համաշխարհային հանրության կողմից դավանվող իրավական նորմերով»: 1988 թվականի իրադարձությունները զորաշարժի ենթարկեցին համայն հայությանը: Սեփական հայրենիքում արժանապատիվ ու ազատ ապրելու և ազգային պետականություն ունենալու շարժումը համահայկական բնույթ ստացավ: Արցախը դարձավ համազգային
Պայքարը պետք է դառնա մեր կյանքի բոլոր ասպարեզների կարգախոսը․ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
20 февраля 202320 фев 2023
2 мин