Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Հայրենիքի պաշտպան լինելը վեհ կոչում է». լեյտենանտ քույրերի պատմությունը

Հարազատ քույրերի՝ Լիդայի ու Ռիմայի համար զինվորական ծառայությունը վաղուց արդեն կենսակերպ է, հայրենիքի պաշտպան լինելը վեհ կոչում ու սրբազան առաքելություն: Քույրերը դասակի հրամանատարներ են:

«Իսկզբանե հայկական կարծրատիպերը մի քիչ խանգարող հանգամանք էին մեզ համար, բայց դրանք մեզ համար երբեք խոչընդոտ չեն եղել, որովհետև ունեցել ենք նպատակ ու ամեն ինչ արել ենք այդ նպատակին հասնելու համար: Մենք այլ երկրում ենք ապրել, բայց դեռ փոքրուց մեր դաստիարակության հիմքում հայրենքիը սիրելն է եղել»,-ասում է քույրերից մեկը՝ Ռիմա Իսրայելյանը:

Մյուս քույրը՝ Լիդա Իսրայելյանն էլ նշում է, որ ընդհանրապես չի փոշմանում զինվորական ծառայության անցնելու համար:

«Ես 7 տարի է ծառայության մեջ ու շատ գոհ եմ ծառայությունից»,-շեշտում է Լիդան:

Մանրամասները՝ Զինուժի տեսանյութում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում