Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հայտնելով, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացել են այսօր՝ ժամը 11։45-ին: Գազի պայթյունի հետևանքով կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա: Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Պայթյուն գազալցակայանում. կան տուժածներ, վնասվել են ավտոմեքենաներ
20 февраля 202320 фев 2023
~1 мин