84 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի և «Խելագար պրոֆեսորը» ֆիլմի աստղ Ստելլա Սթիվենսը, հայտնում է Variety-ն։ Դերասանուհին մահացել է փետրվարի 17-ին՝ Լոս Անջելեսում։ Նրա որդու՝ Էնդրյու Սթիվենսի խոսքով՝ աստղն արդեն մի քանի տարի տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Սթիվենսը հայտնի է դարձել 60-ականներին՝ էկրաններին հայտնվելով փին-ապ աղջկա կերպարով։ Դերասանուհին նկարահանվել է նաև այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Խելագար պրոֆեսորը» և «Պոսեյդոնի արկածները»։ Մեծ ժողովրդականություն բերեց նրա դերը «Աղջիկներ, աղջիկներ, աղջիկներ» երաժշտական կատակերգությունը, որում նա ստանձնել էր Էլվիս Փրեսլիի սիրեցյալի կերպարը։ Նրա վերջին էկրանավորումը եղել է 2009 թվականին՝ «Օձ» ֆանտաստիկ սարսափ ֆիլմում։ Սթիվենսը նկարահանվել է նաև «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Ստելլա Սթիվենսը
20 февраля 202320 фев 2023
~1 мин