Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարություն է արել ի պատասխան Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի՝ այս տարվա հունվարի վերջին Թեհրանում իր երկրի դեսպանատանը տեղի ունեցած կրակոցների մասին հաղորդագրությանը: «Ավելի լավ է խուսափել այդ հարցի շուրջ ցանկացած նախապաշարմունքից, քաղաքականացումից և քարոզչությունից», - հայտնել է Քանաանին: «Այս միջադեպի ոչ ճիշտ մեկնաբանությունները ներկայացնելու նպատակով ԶԼՄ — ների հետ զրույցները կառուցողական գործողություն չեն, քանի որ այս գործով հետաքննությունը և դատավարությունը շարունակվում են»,-հայտարարել է մամուլի քարտուղարը: Քանաանին հայտնել է, որ գործի քննությունը շարունակվում է։ «Այս ողբերգական միջադեպի բոլոր ասպեկտները մանրակրկիտ և որակյալ հետաքննվում են», - ավելացրեց նա: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին դեսպանատուն էր ներխուժել ինքնաձիգով զինված մի մա
Իրանի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել չքաղաքականացնել դեսպանատան հետ կապված միջադեպը
20 февраля 202320 фев 2023
1 мин