Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 41 020-ի։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը։ «Վերջին տվյալներով՝ Թուրքիայի 10 նահանգներում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է 41 020 քաղաքացի», - ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստա
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը
20 февраля 202320 фев 2023
~1 мин