ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան ռազմական օկրուգի հրամանատար Ռուստամ Մուրադովին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել, ասված է ՌԴ ղեկավարի հրամանագրում։
Մուրադովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի կնքումից հետո։
Մուրադովն ավարտել է իր առաքելությունը որպես Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար 2021 թվականի սեպտեմբերի 6-ին։