Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 40 642-ի։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը։

«Այս պահին զոհերի թիվը կազմել է 40 642։ Տուժել է 108 068 մարդ։ Ավելի քան 430 հազար մարդ աղետի գոտուց դուրս է բերվել այլ շրջաններ», - ասել է նա։

Սեզերը նշել է, որ աղետից փրկված մի շարք նահանգներում որոնողափրկարարական գործողությունները դեռ շարունակվում են: «Սակայն վաղվա երեկոյան (փետրվարի 19 - ին-խմբ.) փրկարարական գործողությունները հիմնականում ավարտվել են», - ճշտել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել  Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում