Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի խորհրդաժողովում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքն արդեն 70 օր արգելափակված է մնում։ Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում այժմ հումանիտար և էներգետիկ ճգնաժամ է՝ շրջափակման և էլեկտրամատակարարման դադարեցման պատճառով: Նա նշել է, որ գազամատակարարումը Ղարաբաղ դադարեցվել է շրջափակման ընթացքում առնվազն 10 անգամ։ «Սա խնդիր է, որը պետք է լուծել։ Մեր դիրքորոշումն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կան շատ հստակ դրույթներ՝ կապված Լաչինի միջանցքի հետ, և ըստ այդ հայտարարության՝ ադրբեջանցի և ռուս խաղաղապահները պարտավոր են ապահովել Լաչինի միջանցքի գործունեությունը, բայց հիմա, ցավոք, մենք բոլորովին այլ իրավիճակ ունենք։ Եվ ես նկատի ունեի նաև Լաչինի միջանցքը՝ ասելով, որ միջազգային ուշադրությունը պետք է սևեռվի այս իրավիճակի վրա, որովհետև մենք մտավախություն ունենք, որ այս իրավիճակի շարունակությունը կարող է հանգեցնել անդառնալի հումանիտար հետևանքների Լեռնային Ղարաբաղի հայերի համար», – ասել է վարչապետը։ Պատասխա
Ադրբեջանական հռետորաբանությունը տպավորություն է ստեղծում, որ Բաքուն ռևանշիստական քաղաքականություն է վարում. Փաշինյան
18 февраля 202318 фев 2023
24
2 мин