Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Խորհրդաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությունը պանելային քննարկմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք