«Գազպրոմ Արմենիան» ընկերությունը հայտնել է Հայաստան մատակարարվող գազի ծավալների կրճատման և մի շարք գազալցակայանների աշխատանքի դադարեցման մասին: Ընկերության տեղեկատվության համաձայն, փետրվարի 14 – ին Ստավրոպոլի երկրամասում մասամբ արգելափակվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարը, ինչի արդյունքում զգալիորեն կրճատվել են Հայաստան գազի ամենօրյա մատակարարումների ծավալները: Համաձայն հաղորդագրության՝ հաշվի առնելով խափանումները և ՌԴ-ից գազի մատակարարման անբավարար ծավալը, տեխնիկական պայմանները՝ Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից գազ վերցնելը, ընկերությունը փետրվարի 18-ի ժամը 11:00-ից ԳՄՕԿ-ով սահմանված ժամանակահատվածով կընդհատվի ՀՀ տարածքում գործող մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Նշվում է, որ այս որոշումը կայացվել է վթարային իրավիճակը կանխելու և մյուս բաժանորդների հուսալի գազամատակարարումն ապահովելու նպատակով: Ընդգծվում է, որ տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով մնացած գազալցակայանների գազամատակարարումը շարունակվելու է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստ
«Գազպրոմ Արմենիան» Հայաստան մատակարարվող գազի ծավալների կրճատման մասին է հայտարարել
18 февраля 202318 фев 2023
21
~1 мин