Найти тему
Հայաստանն այսօր

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր, հայտնում է ՀՀ կառավարությունը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար:

Իր հերթին, Ուրսուլա Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու աջակցության ծրագրերը մեր երկրին:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ: Բացի այդ, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում