Найти тему
Հայաստանն այսօր

Վարչապետն Իրաքյան Քուրդիստանի առաջնորդի հետ երկկողմ գործարար կապերն է քննարկել

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության, համաժողովի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում