Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում

Սույն թվականի փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի՝ Ագարակ,Մեղրի և Քաջարան  քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում