44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների արդյունքում Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել 422 զոհված հայ զինծառայողների դիեր դիակ-մասունք, որոնցից 225-ը զոհվել են 2022թ. սեպտեմբերյան դեպքերի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկագրից։ Նշվում է, որ 2022թ. սեպտեմբերյան դեպքերի արդյունքում զոհված 2 հայ զինծառայողների դիերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են: «Բացի այդ, 2022թ սեպտեմբերի 13-ից 14-ը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից՝ հակառակորդի խորը թիկունքից, դուրս են բերվել Ջերմուկի զորամասի 1 սպա և 1 ժամկետային զինծառայող»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է նաև, որ մինչ օրս գերությունից վերադարձվել է 173 զինծառայող և քաղաքացիական անձ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Պատերազմից ի վեր 173 զինծառայող և քաղաքացիական անձ է վերադարձվել գերությունից. ԱԱԾ
1 марта 20231 мар 2023
3
~1 мин