Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին ապրիլին նոր վեպ կթողարկի։ Վեպի անվանումն է «Քաղաքը և նրա անվստահելի պատերը», հայտնում է Shinchosha պարբերականը։ Հեղինակի նոր գրքի ծավալը կլինի 1200 էջ։ Վեպը տպագիր և թվային տեսքով վաճառքում կհայտնվի ապրիլի 13-ից։ «Քաղաքը և նրա անվստահելի պատերը» կարժենա 2970 իեն։ «Մաքուր, 100 տոկոսանոց Մուրակամիի աշխարհ, որը ցնցում է հոգին»,- մեջբերում է աղբյուրը գրքի հակիրճ նկարագրությունը: Նոր վեպը Մուրակամիի համար առաջինը կլինի 2017 թվականի փետրվարից, երբ հրատարակվել էր «Հրամանատարի սպանությունը» գիրքը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Գարնանը կհրատարակվի Հարուկի Մուրակամիի «Քաղաքը և նրա անվստահելի պատերը» վեպը
1 марта 20231 мар 2023
~1 мин