«Նոր Զովք»-ի հարկային չարաշահումների գործով ձերբակալվել է 4 անձ: Այս մասին հաղորդել է Քննչական կոմիտեն:
«Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ն, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար կներկայացվեն դատարան։ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով թաքցրել են հարկման օբյեկտը։ Նրանք ներգրավել են ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ, որը վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ և միջոցներ: Առևտուր իրականացնող գնորդնե