Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մուրմանսկում ուղղաթիռ է վթարվել

Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանում «Ми-8» տեսակի ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է «Комсомольская правда»-ն։ Ուղղաթիռում, ըստ նախնական տեղեկությունների, եղել է 9 մարդ, որոնցից երեքն անձնակազմի անդամներ են։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ զոհեր չկան։ TASS-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունների սեփական աղբյուրներին, հայտնում է, որ չորս մարդ վիրավորվել է: Մասնավորապես, ուղևորներից մեկն ու օդաչուներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի ենթադրյալ պատճառն օդաչուների սխալն ու տեխնիկայի խափանումն է եղել։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանում «Ми-8» տեսակի ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է «Комсомольская правда»-ն։

Ուղղաթիռում, ըստ նախնական տեղեկությունների, եղել է 9 մարդ, որոնցից երեքն անձնակազմի անդամներ են։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ զոհեր չկան։

TASS-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունների սեփական աղբյուրներին, հայտնում է, որ չորս մարդ վիրավորվել է: Մասնավորապես, ուղևորներից մեկն ու օդաչուներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի ենթադրյալ պատճառն օդաչուների սխալն ու տեխնիկայի խափանումն է եղել։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում