534 подписчика

Մերձմոսկվայում անօդաչու թռչող սարք է ընկել

Մերձմոսկովյան Կոլոմնայի մոտ անօդաչու թռչող սարք է կործանվել, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես լրատվականին հայտնել

Մերձմոսկովյան Կոլոմնայի մոտ անօդաչու թռչող սարք է կործանվել, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես լրատվականին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, անօդաչու թռչող սարքն ընկել է գազաբաշխիչ կայանի մոտ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքի վայրում զոհեր և ավերածություններ չկան։

Այսօր ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական էլեկտրոնային պատերազմի համակարգերը ճնշել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնք փորձել են գրոհել քաղաքացիական օբյեկտները Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայում։ Ռուս զինվորականների գործողությունների շնորհիվ երկու անօդաչու թռչող սարքերն էլ կորցրել են կառավարումը և շեղվել թռիչքի ուղուց։

Բացի այդ, ինչպես հայտարարել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը, երեքշաբթի օրը զինվորականներին հաջողվել է խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարք Սուրաժի շրջանի վրա, զոհեր չկան։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում