Найти тему
Հայաստանն այսօր

«Կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են սովորական կարկանդակից»․ Աննա Հակոբյանի նոր լուսանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նոր լուսանկարներ է հրապարակել՝ ի պատասխան վերջին լուսանկարների վերաբերյալ հնչեցված քննադատություններին։

«Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երևույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից»,-մասնավորապես գրել է նա։

Ավելի վաղ նա լուսանկարներ էր հրապարակել ու, մասնավորապես, գրել․ «Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլև կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առևտուր ենք անում, սրճարաններում ենք լինում և այլն, և այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք»։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում