Փետրվարի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանում Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Գերատեսչությունից պարզաբանում են, որ վերջինս 2022թ. դեկտեմբերի 20-ից Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (վանդալիզմ) մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: TACC գործակալությունը մանրամասնում է, որ հետախուզման մեջ գտնվող անձը Նիկիտա Կամենսկին է։ Նրա դեմ վանդալիզմի մասին հոդվածով գործը բացվել է 2022 թվականի հուլիսին՝ մետրոյի «Տիմիրյազևսկայա» կայարանի տարածքում հակապատերազմական գրությունների պատճառով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայաստանում ձերբակալվել է հակապատերազմական գրությունների համար հետախուզվող ՌԴ քաղաքացին
28 февраля 202328 фев 2023
2
~1 мин