Խաղաղության պայմանագրում կան դրույթներ, որոնց շուրջ Երևանն ու Բաքուն կոնսենսունի են եկել, կան կետեր, որոնց շուրջ տարաձայնություններ կան։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ այն առաջարկները, որոնց շուրջ կոնսենսուս կա, միջազգայնորեն ընդունված դրույթներ են։ Չբացելով փակագծերը՝ Սիմոնյանը հավելել է․ «Մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ՀՀ պետականության, իքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ականներ դնել»։ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ, իր ընկալմամբ, Արցախի հարցը երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվելիք պայմանագրում որևէ ձևով արտահայտված չպետք է լինի։ «Բայց թող տպավորություն չստեղծվի, թե որևէ ձևով փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից»-հավելել է ԱԺ նախագահը։ Անդրադառնալով Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը՝ նա նշել է, որ ՀՀ Իշխանությունն ինչպես Վարդանյանի նշանակման, այնպես էլ ազատման առումով որևէ տեսակետ չունի։ «ՀՀ իշխան
Խաղաղության պայմանագրի առնվազն 3-4 կետերի շուրջ տարաձայնություն կա․ Ալեն Սիմոնյան
28 февраля 202328 фев 2023
1 мин