Найти тему
Հայաստանն այսօր

Լեհաստանի բաց առաջնությունում հայ հրաձիգները նվաճել են 2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ

Հայ հրաձիգները Լեհաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում մասնակցել են Բելոստոկ քաղաքում անցկացված բաց առաջնությանը, որում 2 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե են նվաճել, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Առաջնության հաղթողներ են դարձել Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, արծաթե մեդալներին արժանացել են Վրեժ Թորոսյանը, Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել Գագիկ Նիկողոսյանը:

Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել օդամղիչ ատրճանակ մրցաձևում: Նույն մրցաձևում Զավեն Իգիթյանն արժանացել է ոսկե և արծաթե մեդալների, իսկ Բենիկ Խլղաթյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հրաձիգներ Վրեժ Թորոսյանն ու Գագիկ Նիկողոսյանը համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել օդամղիչ հրացան մրցաձևում:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը և Արմեն Գևորգյանը: Հրաձգության հավաքական թիմը նախապատրաստվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մարտի 5-12-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում