Найти тему
Հայաստանն այսօր

Հնդկաստանում ֆերմերները օձի շնորհիվ փրկել են ջրհորում հայտնված նորածին երեխային

Հնդկաստանում տեղացիներն օձի շնորհիվ փրկել են ջրհորը նետված երեխային։ Այս մասին հայտնում է Times of India-ն։

Տեղի բնակիչները ֆերմայում աշխատելիս լսել են երեխայի լացի ձայն, և չորացած ջրհորի մեջ նորածին երեխա են հայտնաբերել: Աղբյուրը հայտնում է, որ շխատողներից մեկն իջել է ջրհորի մեջ, և երեխայի կողքին օձ է տեսել, որը գրավել է փոքրիկի ուշադրությունը և առաջացրել նրա լացը, ինչի շնորհիվ մեծահասակները գտել են նրան։

Նշվում է, որ տղամարդու տեսնելով՝ սողունն անմիջապես հեռացել է։ Նա չի վնասել երեխային։ Տեղի բնակիչները ջրհորից դուրս են բերել նորածնին, որին անհայտ անձինք գցել են ջրհորը։ Փոքրիկին տեղափոխել են բուժհաստատություն։ Տեղի ոստիկանությունը պարզում է հանգամանքները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում