Найти тему
Հայաստանն այսօր

Նոր մանրամասներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից․ «Փաստ»

Մամուլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ նոր մանրամասներ է հայտնել։

Մասնավորապես, «Փաստ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ օրերս ԱԳ և էկոնոմիկայի նախարարությունների կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է հայ-թուրքական սահմանի բացման ռիսկերի գնահատման հարցերով։

«Արտգործնախարարության մեր աղբյուրը փոխանցում է, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դա տեղի է ունեցել ոչ թե «սովորական» արարողակարգի համաձայն, այլ միջնորդավորված. շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»»-գրում է թերթը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում