Գյումրիի փոխքաղաքապետ է նշանակվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամը։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը։ Թերթը մանրամասնում է, որ Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ՔՊ-ական պատգամավորի մանդատ վերցրած Դավիթ Առուշանյանից հետո փոխքաղաքապետի թափուր մնացած պաշտոնին կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը: 28-ամյա Վահագնը, աղբյուրի տեղեկություններով, Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է: Միևնույն ժամանակ, թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մյուս փոխքաղաքապետի պաշտոնին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է նստած` Արթուր Պապիկյանը: Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Գյումրիի փոխքաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը․ «Իրավունք»
28 февраля 202328 фев 2023
4
~1 мин