Մամուլը մանրամասներ է հայտնել ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության դռնփակ հանդիպումից, որը եղել է երեկ՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ։ Այս մասին գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ֆրակցիան երեկվա փակ նիստում քննարկել է նաև ՄԻՊ թեկնածուի հարցը, սակայն այդպես էլ վերջնական որոշման չի եկել, պատգամավորներից մի քանիսն իրենց թեկնածուների անուններն են տվել, սակայն որևէ թեկնածուի շուրջ խմբակցությունը կոնսենսուսի չի եկել»,- գրում է թերթը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2022 թվականի հունվարի 24-ին, իսկ պարտականությունների կատարմանն անցել է փետրվարի 25-ից։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում