Найти в Дзене
Հայաստանն այսօր

Fitch գործակալությունը բարձրացրել է հայկական երեք բանկերի վարկանիշները

Fitch Ratings միջազգային գործակալությունը բարձրացրել է միանգամից երեք հայկական բանկերի՝ Արդշինբանկի, Ակբա բանկի և Հայէկոնոմբանկի (ՀԷԲ) վարկանիշները: Վարկանիշների փոփոխությունը «կայունից» «դրականի» հաջորդել է  հենց Հայաստանի վարկանիշի բարձրացմանը։

Գործակալությունը որոշումները բացատրել է Հայաստանի տնտեսության «դինամիկ աճով», պետության վարկունակության ամրապնդմամբ և արտաքին ֆինանսների վիճակով: Գործակալության գնահատմամբ՝ նման տնտեսական պայմանները կպահպանվեն և կաջակցեն նաև բանկային հատվածին։ Այս ամենը կնպաստի բանկերի եկամուտների և ընդհանրապես վարկավորման հետագա աճին։

Բանկերի վարկանիշների բարելավման այլ պատճառների թվում գործակալությունը նշել է Հայաստանի ազգային արժույթի՝ դրամի փոխարժեքի ամրապնդումը, ինչպես նաև ավանդների աճով:

Ու թեև, Fitch-ի վերլուծաբանների գնահատմամբ, հայկական բանկերը 2023 թվականը կավարտեն չափավոր շահույթով, այն միևնույն է բարձր կլինի պատմական միջին ցուցանիշներից՝ բարձր տոկոսադրույքներով պայմանավորված ավելի բարձր մարժայի և ոչ տոկոսային եկամուտների ավելացման պատճառով:

Fitch - ն ավելի վաղ կանխատեսել էր Հայաստանի ՀՆԱ-ի աճ՝ 2023 թվականին 6,1 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 4,7 տոկոս։ Վերլուծաբանները ՀՆԱ-ի դինամիկան կապում են ներգաղթյալների՝ հիմնականում ռուսների ներհոսքի և դեպի Հայաստան նրանց դրամական փոխանցումների հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում