Դեպի «Եռաբլուր» տանող ճանապարհը կլինի կանաչապատ ու խնամված: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ տեղեկացնելով, որ «Եռաբլուր»-ում անտառտնկման աշխատանքներն արդեն սկսվել են։
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել է շուրջ 10 հա անտառպուրակի հիմնման գործընթացը։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նախևառաջ տարածքի ոռոգման խնդիրն է լուծվում, անցկացվում է շուրջ 8000 գծամետր ոռոգման ցանց:
Նշվել է, որ «Եռաբլուր» պանթեոնի 1000 գերեզմանների, տարածքների բարեկարգման նախագծի սկզբնական արժեքը 1,5 մլրդ դրամ է։
«Եռաբլուր»-ում անտառտնկման աշխատանքները դեռևս քննարկել ենք այս տարվա սկզբին։ «Եռաբլուր»-ը բոլորիս համար կարևոր նշանակություն ունի ու ճիշտ է և սիմվոլիկ, որ անտառտնկման աշխատանքները հենց այստեղից ենք սկսում»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։