Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Զենդեան դարձել հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը

Զենդեան պայմանագիր է ստորագրել HBO-ի հետ և այժմ մոտավորապես 1 մլն դոլար կստանա «Էյֆորիայի» երրորդ եթերաշրջանի յուրաքանչյուր դրվագի նկարահանումների համար: Այս մասին pravilamag.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Puck News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ Զենդեան յուրաքանչյուր դրվագի համար 500 հազար դոլար է ստացել։ Հոնորարի կրկնակի բարձրացումը նրան կդարձնի հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը: Puck News-ի ամենաբարձր վարձատրվող հեռուստաաստղն անվանում է Ջոն Կրասինսկին։ Պարբերականի տեղեկություններով՝ որպես «Ջեք Ռայան» սերիալի դերասան և գործադիր պրոդյուսեր՝ նա մեկ դրվագի համար վաստակում է 2 մլն դոլար։ Քևին Քոսթները «Յելոուսթոունում» մեկ դրվագի համար ստանում է 1,2 միլիոն դոլար։ Մեկ դրվագի համար 1 մլն դոլար են վաստակում նաև «Թեդ Լասսոյի» աստղ Ջեյսոն Սուդեյկիսը, Էլիզաբեթ Մոսը («Փայլողները» սերիալի վրա աշխատանքի համար), Մայքլ Քիթոնը («Կոտրելը»), Հարիսոն Ֆորդը և Հելեն Միրենը («1923»): Լրացուցիչ տեղեկություննե

Զենդեան պայմանագիր է ստորագրել HBO-ի հետ և այժմ մոտավորապես 1 մլն դոլար կստանա «Էյֆորիայի» երրորդ եթերաշրջանի յուրաքանչյուր դրվագի նկարահանումների համար: Այս մասին pravilamag.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Puck News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ Զենդեան յուրաքանչյուր դրվագի համար 500 հազար դոլար է ստացել։ Հոնորարի կրկնակի բարձրացումը նրան կդարձնի հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը:

Puck News-ի ամենաբարձր վարձատրվող հեռուստաաստղն անվանում է Ջոն Կրասինսկին։ Պարբերականի տեղեկություններով՝ որպես «Ջեք Ռայան» սերիալի դերասան և գործադիր պրոդյուսեր՝ նա մեկ դրվագի համար վաստակում է 2 մլն դոլար։

Քևին Քոսթները «Յելոուսթոունում» մեկ դրվագի համար ստանում է 1,2 միլիոն դոլար։ Մեկ դրվագի համար 1 մլն դոլար են վաստակում նաև «Թեդ Լասսոյի» աստղ Ջեյսոն Սուդեյկիսը, Էլիզաբեթ Մոսը («Փայլողները» սերիալի վրա աշխատանքի համար), Մայքլ Քիթոնը («Կոտրելը»), Հարիսոն Ֆորդը և Հելեն Միրենը («1923»):

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում