Հայաստանը Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է։ Այս մասին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին, հայտնում է ՏԿԵՆ-ը։ Իրանցի նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները․ «Բայց չպետք է բավարարվենք եղածով։ Պետք է աշխատենք, որպեսզի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն առավել բարձրացնենք»,- ասել է նա։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում։ «Մենք ճանապարհաշինության ծավալները մի քանի անգամ մեծացրել ենք, մեծացել է նաև այլ ենթակառուցվածքների կառուցման ծավալները, ինչը նշանակում է, որ մենք հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք ունենք և ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում»,- ասել է Սանոսյանը։ Մորթազավին նշել է, որ
Հայաստանը Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է․ իրանցի նախարար
28 февраля 202328 фев 2023
1 мин