#«Ազատագրական» #շարժումը իրազեկման երթ է իրականացնում բուհերում։ Շարժման ներկայացուցիչ, փաստաբան Արա #Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այսօրվա ակցիային։ Armenia Today-ի դիտարկմանը՝ իշխանական թևից շարժմանը մեղադրում են խուճապ առաջացնելու մեջ, նաև նշում, որ իրենց պահանջը գոյություն չունեցող երևակայական փաստաթղթի մասին է, Արա Զոհրաբյանն արձագանքեց․ «Փաստաթուղթ հրապարակելը մեր պահանջներից մեկն է։ Իսկ խուճապը պոզով-պոչո՞վ է լինում։ Մենք այս իշխանության անգործությունից ենք խուճապի մեջ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեղանին կա փաստաթուղթ, որն ինքը պատրաստվում է ստորագրել։ Շարժումը պահանջում է հրապարակել փաստաթուղթը։
Մեր խնդիրն ազգակործան ծրագիրը խափանելն է․ Արա Զոհրաբյան
23 ноября 202123 ноя 2021
18
~1 мин