Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն#Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում #Ռուսաստանի #Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին: Այս մասին հայտնում է #ՊՆ մամուլի ծառայությունը։ Սերգեյ #Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին և գնդապետ Շերբակովին
23 ноября 202123 ноя 2021
14
~1 мин