ՌԴ նախագահ Վլադիմիր #Պուտինը #հեռախոսազրույց է ունեցել #Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի և դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցառումների քննարկումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար», – ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռքբերվել:
Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
Около минуты
34 прочтения
21 ноября 2021